Սանկտ Պետերբուրգում 3-ամյա հայ տղան պատուհանից ընկել է

Սանկտ Պետերբուրգում 3-ամյա հայ տղան պատուհանից ընկել է
Սանկտ Պետերբուրգի հյուսիսային մասում տեղի է ունեցել դժբախտ պատահար՝ պատուհանից 3-ամյա երեխա է ընկել, երբ առանց հսկողության է մնացել, հայտնում է Питер.Тв-ն:

Երեխան ընկել է 15 մետր բարձրությունից, բայց ողջ է մնացել: Ներկայումս երեխային հոսպիտալացրել են: Նրա վիճակը ծանր է:

Ոստիկանությունը պարզել է, որ երեխան մեծանում է ծագումով Հայաստանից ընտանիքում, որը բնակվում է Հյուսիսային մայրաքաղաքում: Թոռը դուրս է մնացել 58-ամյա տատիկի հսկողությունից: Նա էլ կանչել է շտապ օգնության բրիգադին Պախոմոնկոյի պողոտա 45, 2-րդ մասնաշենք հասցեով: Տեղի ունեցածի մասին տեղեկությունը դիսպետչերը ստացել է հուլիսի 24-ին ժամը մոտ 19-ին:

Be the first to comment on "Սանկտ Պետերբուրգում 3-ամյա հայ տղան պատուհանից ընկել է"

Leave a comment

Your email address will not be published.


*