Ինչպե՞ս չվարակվել հեպատիտով գեղեցկության սրահներում

Ինչպե՞ս չվարակվել հեպատիտով գեղեցկության սրահներում
Հեպատիտ B-ն ու C-ն ունեն փոխանցման մի քանի հիմնական ուղիներ՝ վարակվել կարելի է արյան փոխներարկման, բժշկական պրոցեդուրաների ժամանակ, երբ գործածվում են ոչ ստերիլ գործիքներ, նաեւ գեղեցկության սրահներում։ Շատերը՝ թե Հայաստանում, թե այլ երկրներում, հենց կոսմետոլոգիական կենտրոններում ու գեղեցկության սրահներում են վարակվում, վստահեցնում է Հայաստանի Առողջապահության նախարարության հիվանդությունների հսկողության ու կանխարգելման կենտրոնի ներհիվանդանոցային ինֆեկցիաների ու ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Ռոմելա Աբովյանը։

Վիրուսային B ու C հեպատիտները փոխանցվում են արյան միջոցով, եթե սրահում մասնագետը սպասարկում է վարակված հաճախորդի, նրան օրինակ մատնահարդարում կամ պեդիկյուր է անում և նրա արյան հետքերը մնում են գործիքի վրա։ Այդ արյունը կարող է շատ փոքր քանակությամբ լինել, մարդու աչքի համար անտեսանելի, բայց այն բավական է հաջորդ հաճախորդին վարակելու համար։ Ու նման վարակումը մեծ հավանականությամբ տեղի կունենա, եթե մասնագետն իր գործիքները չստերիլիզացնի։

Խնդիրն ան է, որ շատ քիչ կոսմետոլոգիական սրահներում են ստերիլիզացնում գործիքները , նույնիսկ ոչ բոլորն էլ դրանք սպիրտով մաքրում, չնայած հասարակ սպիրտն այս դեպքում կարող է եւ բավական չլինել։ Ավելին, դա անում են նույնիսկ ոչ բոլոր հիվանդանոցներում, ինչի մասին է վկայում այն դեպքը, որը տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ Քաջարան քաղաքում։

Ո՞ր կոսմետիկ պրոցեդուրաների ժամանակ կա վարակման վտանգ

Ռոմելա Աբովյանը նշեց, որ հեպատիտներով կարելի է վարակվել ցանկացած պրոցեդուրաների ժամանակ, որոնք խախտում են մաշկի կամ լորձաթաղանթի ամբողջականությունը ՝ դրանք են եւ մանիկյուր/ պեդիկյուրը, եւ դաջվածքներ անելը, եւ պիրսինգը, եւ ասեղային էպիլյացիան։ Ցանկացած գործիք, որն օգտագործվում է նման պրոցեդուրաների ընթացքում , կարող է դառնալ ինֆեկցիայի աղբյուր, եթե այն չի ստերիլիզացվում։

Մասնագետի խոսքով, ըստ օրենքի, բոլոր գործիքները, որոնք օգտագործվում են գեղեցկության սրահներում ու կոսմետոլոգիական կենտրոններում, պետք է մաքրվեն ճիշտ այնպես, ինչպես վիրաբուժական գործիքներն են մաքրվում։ Բայց ոչ բոլոր սրահներն են այդպես անում։

Գեղեցկության սրահում հեպատիտով չվարակվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս չհաճախել անծանոթ սրահներ, միշտ համոզվել, որ գործիքները ստերիլ են ու հանվում են ստերիլ փաթեթներից հենց Ձեր աչքի առաջ։ Իսկ ավելի լավ է մասնագետի մոտ գնալ սեփական գործիքներով։

Հեպատիտ B–ի կանխարգելման մեկ այլ մեթոդ է պատվաստումը, որը 98 տոկոսով պաշտպաբնում է վարակի փոխանցումից։ Սակայն հեպատիտ C-ի դեմ պատվաստում չկա , դրանից պաշտպանվել հնարավոր է միայն ուշադիր ու զգույշ լինելու դեպքում։

Ի դեպ, շատ բարձր է վարակվելու հավանականությունը նաեւ ատամնաբուժարաններում, դրա համար էլ պետք է ձեռնարկել քայլեր, որոնք կօգնեն որեւէ կերպ պաշտպանել ձեզ։

Be the first to comment on "Ինչպե՞ս չվարակվել հեպատիտով գեղեցկության սրահներում"

Leave a comment

Your email address will not be published.


*