Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպքը

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպքը
Ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին հաղորդում է ստացել այն մասին, որ անհայտ անձը հափշտակել է պաշտպանության բանակի N զորամասի հաշվեկշռում գտնվող АК-74 տեսակի ինքնաձիգ։

Ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին ժամը 00.30-ի սահմաններում Արմավիրի Նորապատ գյուղի սկզբնամասում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել հիշյալ զորամասի երկու նախկին ժամկետային զինծառայողներ։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված ինքնաձիգը։ Հարուցվել է քրեական գործ, զինծառայող Հ.Բ.-ն ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։

Be the first to comment on "Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպքը"

Leave a comment

Your email address will not be published.


*