Իրադրությունն առաջնագծում. հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

Իրադրությունն առաջնագծում. հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Be the first to comment on "Իրադրությունն առաջնագծում. հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ"

Leave a comment

Your email address will not be published.


*