Ռոբերտ Քոչարյանը մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ

Ռոբերտ Քոչարյանը մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ
Ես չեմ կասկածում, որ մենք ապացուցելու ենք Ռոբերտ Քոչարյանի անմեղությունը, նա հայտնվելու է ազատության մեջ, հուսով եմ շատ շուտով, քանի որ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե ինչո՞ւ այս տարիներին չեք ներկայացրել այնպիսի ապացույցներ, որոնք թույլ կտային ապացուցել, որ նա կապ չունի Մարտի 1-ի գործի հետ, Սողոմոնյանն ասաց, որ Քոչարյանը մեղքի զգացողություն չուներ, որովհետև հանցանք չէր կատարել:

Դիտարկմանը, թե ո՞վ է հրամայել սպանել 10 հոգու, Սողոմոնյանը պատասխանեց. «Մենք կոչ ենք անում դա հետաքննել: Մենք կոչ ենք անում ոչ թե հետաքննել սահմանադրական կարգի մտացածին տապալումը, այլ 10 զոհերի մահվան հանգամանքները: Իշխանությունները փոխվել են, ՀՔԾ-ն, խնդրեմ, թող պարզաբանի՝ այդ 10 հոգին ինչպե՞ս է զոհվել: Դրա փոխարեն մենք փորձում ենք հասկանալ, թե ով է տապալել սահմանադրական կարգը»:

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանը մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ"

Leave a comment

Your email address will not be published.


*