Ապօրինի ծառահատում Դիլիջանում

Ապօրինի ծառահատում Դիլիջանում
Հուլիսի 28-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելու ժամանակ, Դիլիջանի ոլորաններում նկատել են ակնհայտ փայտանյութով բարձված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը` 1991 թ. ծնված Սամվել Մ.-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Օրինականությունը ստուգելու նպատակով ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Սամվել Մ.-ն բացատրություն է տվել, որ ավտոմեքենայում առկա մոտ 2 խմ տարբեր տրամաչափի փայտանյութը պատկանում է իրեն. հուլիսի լույս 28-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է տարբեր տրամագծերի 2 սոճի և 1994 թ. ծնված Սարիկ Ս.-ի օգնությամբ բարձել ավտոմեքենան:

Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է քննություն:

Be the first to comment on "Ապօրինի ծառահատում Դիլիջանում"

Leave a comment

Your email address will not be published.


*