Դատավոր Մեսրոպ Մակյանը Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Դատավոր Մեսրոպ Մակյանը Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Երեւանում հուլիսի 27-ին ժամը 09։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ 47-ամյա Մեսրոպ Մակյանը Տիգրան Մեծի պողոտայի եւ Խորենացի փողոցի խաչմերուկում իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 40-ամյա Վարդան Մ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ սպասել է, մինչեւ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մակյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է։ Հետաքննիչի հանձնարարականով Մ. Մակյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Be the first to comment on "Դատավոր Մեսրոպ Մակյանը Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին"

Leave a comment

Your email address will not be published.


*