Փաշինյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Փաշինյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։

Be the first to comment on "Փաշինյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*