Վայոց Ձորում նշանածից փախչող աղջիկը վթարի է ենթարկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի (ֆոտո)

Վայոց Ձորում նշանածից փախչող աղջիկը վթարի է ենթարկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի (ֆոտո)
Վայոց Ձորի մարզում, հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։50-ի սահմաններում 26-ամյա Անահիտ Ա.-ն իր վարած Toyota RAV 4 մակնիշի 27 ND 777 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 99-րդ կմ հատվածում դեպի Վայոց Ձորի մարզի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով գլխիվայր շրջված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Անահիտ Ա.-ն եւ նրա ուղեւոր՝ ՌԴ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արսեն Վ.-ն այրվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներից մեկը։

Հրշեջները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը եւ կանխել կրակի տարածումը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երեւանի բնակիչ Սուսաննա Վ.-ի անվամբ, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հետապնդվել է ինչ-որ անձանց կողմից, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Վարորդ Անահիտ Ա.-ն հետապնդվել է իր նշանածի կողմից եւ նշանածը ունեցել է կասկածներ, որ նա մենակ չէ։

Be the first to comment on "Վայոց Ձորում նշանածից փախչող աղջիկը վթարի է ենթարկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*