ԲՀԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ

ԲՀԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ
Ավագանու առաջիկա ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության հարցը շարունակում է մնալ քաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկը, թեպետ՝ Քոչարյանին կալանավորումն այս օրերին մի փոքր ստվերեց ընտրությունների թեման: Արդեն մոտավոր պատկերը հայտնի է, թե ովքեր կմասնակցեն ընտրություններին՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը», «Երկիր ծիրանին», «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՕԵԿ-ը։ ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ չի մասնակցի։ Բայց դեռևս հայտնի չէ, թե ովքեր կգլխավորեն ցուցակները։ Մամուլում տարբեր անուններ են շրջանառվում՝ որպես այս կամ այն ուժի քաղաքապետի հավանական թեկնածու, բայց դեռ որևէ ուժ հստակ չի կողմնորոշվել այս հարցում։ ԲՀԿ-ի դեպքում, օրինակ, ակտիվորեն շրջանառվում են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արարատ Զուրաբյանի և Վահե էնֆիաջյանի անունները։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Մեր աղբյուրները պնդում են, որ ցուցակը գլխավորող անձանց թեկնածության վերաբերյալ քննարկումներն այս պահին էլ շարունակվում են, և հավանական թեկանծուների շարքում են առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Ցուցակում զգալի ներկայացվածություն կունենան նաև հայտնի բժիշկներ, արվեստագետներ, մտավորականներ, հասարակական գործիչներ: Իսկ թե ով, ի վերջո, կգլխավորի ցուցակը և կլինի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն, պարզ կդառնա առաջիկա օրերին:

Be the first to comment on "ԲՀԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ"

Leave a comment

Your email address will not be published.


*