Բժիշկները վիրահատել են մոր արգանդում գտնվող պտղին

Բժիշկները վիրահատել են մոր արգանդում գտնվող պտղին
ՌԴ Եկատերինբուրգի նյարդավիրաբույժները բացառիկ վիրահատություն են իրականացրել։ Նրանք փրկել են դեռ չծված երեխայի գլխուղեղը։ Ռուսաստանում սա առաջին նման վիրահատությունն է, ողջ աշխարհում՝ երկրորդը։

Հղիության 22-րդ շաբաթում կնոջը տեղեկացրել են, որ երեխան կենտրոնական նյարդային համակարգի մի շարք խնդիրներ ունի, որոնցից մեկը՝ հիդրոցեֆալիա։ Սա նշանակում էր, որ երեխան հաշմանդամ է լինելու։ Սակայն կինը հղիության ընդհատման մասին լսել անգամ չէր ցանկանում։ Բժիշկները ֆանտաստիկ առաջարկ են արել՝ վիրահատել պտղին հենց արգանդում։ Կինը վստահել է, վիրահատությունը մեկ ժամ է տեւել։

Սա Ռուսաստանում իրականացված առաջին նմանատիպ վիրահատությունն է։ Բժիշկները հուսով են, որ փոքրիկն արդյունքում կծնվի նորմալ, առանց որեւէ խնդիրների։ Այժմ կինն իրեն լավ է զգում, անհամբեր սպասում է որդու լույս աշխարհ գալուն։

Be the first to comment on "Բժիշկները վիրահատել են մոր արգանդում գտնվող պտղին"

Leave a comment

Your email address will not be published.


*