Նիկոլը փողոցները փակելով եկել է իշխանության ու հանձինս ինձ, վտանգ է տեսնում. Ռ. Քոչարյան

Նիկոլը փողոցները փակելով եկել է իշխանության ու հանձինս ինձ, վտանգ է տեսնում. Ռ. Քոչարյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում Ռոբերտ Քոչարյանն է, նա հարցազրույց է տալիս՝ խոսելով այսօրվա զարգացումների մասին:

«Ես տեղեկություն չունեմ, որ բանակ է հանվել ժողովրդի դեմ: Բանակը դուրս է բերվել, այո, բայց բանակը չի հանվել ժողովրդի դեմ, չկա մի զինվոր, որը գոնե աննշան վնասվածք ստացած լինի, չկա գոնե մեկ այդպիսի զինվոր:

Կան փորձագետներ, որոնք գտնում են, որ ես ավելի շուտ պետք է արտակարգ դրություն մտցնեի: Ես օրենքով պետք է խորհրդակցեի խորհրդարանի նախագահի ու վարչապետի հետ, ամբողջ պրոցեսը պահպանված է, ես տեղյակ եմ պահել բոլոր երկրների դեսպաններին, խոսել եմ Օսկանյանի հետ, խորհրդարանն այդ որոշումը կարող էր բեկանել, բայց այդպես չի եղել: Բոլորին պարզ էր, որ ստեղծված իրավիճակն այլ կերպ հնարավոր չէր զսպել:

Առաջինը բանակն է անտեղի, անհիմն պախարակվում այս ամենի մեջ, լուրջ ճանապարհ անցած զինվորականները մեղադրվում են չգիտեմ ինչում: Սա լուրջ հարց է, սա Մանվել Գրիգորյանի սգուշյոնկա-տուշոնկա հարցը չի:

Այս իշխանությունը ճանապարհներ փակելով եկել է իշխանության ու ծայրահեղ որոշումներ է կայացնում: Միայն ՀՔԾ ղեկավարի փոխվելուց հետո այսպիսի որոշումներ առաջ եկան:

Մինչ այս ամենը, նախ պետք է բացահայտած լինեին, որ այդտեղ խախտումներ են եղել ընտրություններին, եւ այլն, ԿԸՀ կազմը պետք է պատասխանատվության ենթարկվեր, չի եղել նման բան:

Ես գնացել եմ այսօր փաստաբանների հետ, ենթադրելով, որ կարող է այսպիսի սցենար առաջ գալ: Ես մտածում եմ, Նիկոլը մտածում է առաջիկա ընտրություններին իմ հնարավոր մասնակցության մասին ու ուզում է կանխել, սա այն դեպքն է, որ երբ դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել: Ուզում են չեզոքացնել իմ մասնակցությունը հետագա գործընթացներին:

Ով գալիս է իշխանության, հանձինս ինձ վտանգ է տեսնում, ինձ մինչեւ հիմա կապում են Սերժ Սարգսյանի հետ, մենք լուրջ ճանապարհ ենք անցել, այո, բայց վերջին տարիներին այդ կապը խզվել է: Մենք իրար տեսել ենք վերջին տարիներին 2 անգամ:

Ես ապշել եմ իմ մեղադրանքի բովանդակությունից՝ 0-ական մակարդակի մեղադրանք, 37 թիվն է դառնում: Աբսալյուտնո շինծու մեղադրանք, դուք էլ եք զարմացել, բոլորն են զարմացած, չգիտեմ, կարող է վաղը ես հայտնվեմ բանտում, կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ»:

Be the first to comment on "Նիկոլը փողոցները փակելով եկել է իշխանության ու հանձինս ինձ, վտանգ է տեսնում. Ռ. Քոչարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*