Վալերիյ Օսիպյանը 15 ոստիկանների նոր կոչումներ է շնորհել

Վալերիյ Օսիպյանը 15 ոստիկանների նոր կոչումներ է շնորհել
Ոստիկանությունը հայտնում է, որ ձևավորված ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնել ոստիկանության ծառայողներին։ Այս անգամ համակարգի տարբեր ստորաբաժանումների 15 ոստիկան, բարեխիղճ և սրտացավ ծառայության համար, նոր կոչում են ստացել։

Ոստիկանության պետը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ծառայողական պարտականությունների ավելի պատրաստակամ ու բարեխիղճ կատարմանը՝ ամրապնդելով ոստիկանություն-հասարակություն կապը։

Be the first to comment on "Վալերիյ Օսիպյանը 15 ոստիկանների նոր կոչումներ է շնորհել"

Leave a comment

Your email address will not be published.


*