Վարդան Բոստանջյանի նման անձնավորությանը գային, հրավիրեին քաղաքապետ դառնալ, չէի գնա

Վարդան Բոստանջյանի նման անձնավորությանը գային, հրավիրեին քաղաքապետ դառնալ, չէի գնա
Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի սրտով չէ: Պատգամավորը ասաց, որ Հայկ Մարությանի թեկնածությունն իրեն մտահոգել է: Քաղաքապետ դառնալու պատասխանատվությունն ինքը նույնպես չէր ստանձնի:

«Օրինակ՝ Վարդան Բոստանջյանի նման անձնավորությանը գային, հրավիրեին քաղաքապետ դառնալ, չէի գնա: Պիտի մտածեի՝ արդյո՞ք ես կարողանալու եմ քաղաքի առջեւ ծառացած մեծ խնդիրները լուծել»,- ասաց Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ ՔՊ-ի առաջադրած թեկնածուն մտահոգել է շատերին։

«Էս մտահոգությունը չեմ կարծում, որ մենակ ինձ մոտ է, բոլորն էլ ունեն։ Իհարկե՝ մտահոգություն ունեմ, իսկ ի՞նչ է, հանցագործությո՞ւն է այդպիսի մտահոգություն ունենալը։ Սա մեր քաղաքն ու երկիրն է, ո՞վ չի ուզենա, որ առավելագույնը ձգտենք առաջընթացի եւ լավ հարաբերությունների: Եթե մենք ինքներս էլ լինենք, պետք է մեր վերաբերյալ մտահոգություն ունենալ»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ այդ թեկնածուն, ընտրվելու դեպքում, չի կարողանա լավ քաղաքապետ լինել, պատասխանեց. «Կյանքը, ժամանակը ցույց կտա՝ արժանի թեկնածու է, թե՞ ոչ։ ՔՊ-ն եղածից է ընտրել, ինչ կարող էր անել»։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռեւս պաշտոնապես չի առաջադրել քաղաքապետի իր թեկնածուին։ Նախնական տեղեկություններով՝ առաջադրվելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նույնպես մտադիր է մասնակցել ավագանու ընտրություններին, սակայն դեռեւս չի որոշել՝ ո՞ւմ է առաջադրելու։ ՀՀԿ-ն մասնակցելու վերաբերյալ դեռեւս որոշում չունի, իսկ «Երկիր ծիրանին» առաջադրել է Զարուհի Փոստանջյանին։

Be the first to comment on "Վարդան Բոստանջյանի նման անձնավորությանը գային, հրավիրեին քաղաքապետ դառնալ, չէի գնա"

Leave a comment

Your email address will not be published.


*