Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որեւէ ձեւով. ՊՆ նախարար

Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որեւէ ձեւով. ՊՆ նախարար
Ռուսական կողմի հետ համագործակցային եւ գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե ռուսական կողմից ճնշում նկատվե՞լ է հայկական կողմի նկատմամբ, թե կարող է դադարեցվել կամ սառեցվել 100 միլիոն դոլար վարկային համաձայնագիրը, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որեւէ ձեւով։ Չկա այդպիսի բան։ Կա համագործակցային եւ գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»։

Be the first to comment on "Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որեւէ ձեւով. ՊՆ նախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*