Մայրաքաղաքը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ. Նաիրա Զոհրաբյանը կարգախոս է մտածել

Մայրաքաղաքը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ. Նաիրա Զոհրաբյանը կարգախոս է մտածել
Եթե Երեւանի ավագանու ընտրություններում որակական փոփոխություն չլինի, սա կլինի ամենածանր հարվածը լուսավոր հեղափոխությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։

«Մայրաքաղաքը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ։ Որոշումը եղել է մեր քաղաքական թիմինը, որը բաց եւ հրապարակային է եղել։ Դա ինձ համար մեծ պատասխանատվություն է։ Ես անելու եմ առավելագույնը եւ անհնարը իմ քաղաքական թիմի եւ երեւանցիների հույսերն արդարացնելու համար»,–ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իր ծրագիրը կներկայացնի առաջիկայում։

Կուսակցությունը կարգախոսի հարցում էլ դեռ վերջնական որոշում չունի, սակայն թեկնածուն առաջարկում է հետեւյալ տարբերակը՝ «Ապրելու քաղաք Երեւանս»։

«Այս կարգախոսը դեռեւս քննարկման փուլում է, սա իմ մոտեցումն է։ Մենք պիտի գնանք նոր որակի ընտրության, որտեղ չպիտի լինի ատելություն ու թշնամանք։ Ես կուզենայի, որ կին թեկնածուներով միասին մի քանի քարոզարշավի մասնակցեինք նույն տեղում նույն օրը օդի աղտոտվածության հետ կապված խոսեինք, որ երեւանցին տեսնի՝ կանայք ոչ թե հակառակորդներ են, այլ համախոհներ, մրցակիցներ»,-ընդգծեց Զոհրաբյանը։

Նա շեշտեց, որ եթե այս ընտրություններում որակական փոփոխություն չլինի, դա կլինի լուրջ հարված հեղափոխությանը։

Be the first to comment on "Մայրաքաղաքը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ. Նաիրա Զոհրաբյանը կարգախոս է մտածել"

Leave a comment

Your email address will not be published.


*