Եթե Փաշինյանին փոխարինի ինչ–որ այլ ընդդիմադիր, ապա Փաշինյանին կմեղադրեն սահմանադրության խախտման մեջ

Եթե Փաշինյանին փոխարինի ինչ–որ այլ ընդդիմադիր, ապա Փաշինյանին կմեղադրեն սահմանադրության խախտման մեջ
Ցավոք, Հայաստանում քաղաքական գործընթացներն ընթանում են լատինաամերիկյան սցենարով։ Այս մասին օգոսատոսի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը։

Նրա խոսքով՝ Հայաստանում դեռեւս չի մշակվել հաղթողին հարգելու մշակույթը, այլ հակառակը՝ հաղթողը, գալով իշխանության, փորձում է հաշիվներ մաքրել իր վաղեմի հակառակորդների հետ. «Այժմ, կարծում եմ, եթե Փաշինյանին փոխարինի ինչ–որ այլ ընդդիմադիր, ապա նրան (Փաշինյանին–խմբ.) կմեղադրեն սահմանադրության խախտման մեջ, քանի որ իշխանության է եկել ոչ սահմանադրական ճանապարհով»,–նշել է Ադիբեկյանը՝ հավելելով, որ Հայաստանում դեռ չեն հասել ժողովրդավարության այն մակարդակին, որ հասարակությունում հարգեն պետության ղեկավարին։

Ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման համար։ Վերջինն կալանքից առաջ հարցազրույց է տվել, որտեղ հայտնել է այն մասին, որ իր հանդեպ քրեական գործը սարքված է, խոսքը քաղաքական պատվերի մասին է։

Be the first to comment on "Եթե Փաշինյանին փոխարինի ինչ–որ այլ ընդդիմադիր, ապա Փաշինյանին կմեղադրեն սահմանադրության խախտման մեջ"

Leave a comment

Your email address will not be published.


*