Ին՞չ է խոստովանել Պուտինը Փաշինյանին.

Ին՞չ է խոստովանել Պուտինը Փաշինյանին.
«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ի տեղեկություններով, Փաշինյան-Պուտին զրույցի ժամանակ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ակնարկել է, որ տեղյակ է Պուտին-Քոչարյան հանդիպումներից եւ դրանց բովանդակությունից:

Այս զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի է ունեցել հունիսի կեսին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ: Պուտինն արձագանքելով Փաշինյանին, նրա հետ զրույցում չի թաքցրել Քոչարյանի հետ իր մտերիմ հարաբերությունները: Պուտինը Փաշինյանին խոստովանել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ընկերական հանդիպումներ ունեցել է նրա պաշտոնաթողությունից հետո:

Փաշինյան-Պուտին այս զրույցի մասին թերթը մեկնաբանություն է խնդրել վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից: Վերջինս հրաժարվել է մեկնաբանություն տալ, նշելով՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը փակ է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Be the first to comment on "Ին՞չ է խոստովանել Պուտինը Փաշինյանին."

Leave a comment

Your email address will not be published.


*