Մինչ Խաչատուրովին մեղադրանք են առաջադրում, նրա մոտիկները մտնում են Փաշինյանի թիմ.

Մինչ Խաչատուրովին մեղադրանք են առաջադրում, նրա մոտիկները մտնում են Փաշինյանի թիմ.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ նոր իշխանությունները մարտի 1-ի գործով մեղադրանք են առաջադրել Յուրի Խաչատուրովին, նրա շրջապատի անդամներն անդամագրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այն էլ ակտիվ գործունեություն ծավալելու ակնկալիքով:

Մասնավորապես, ՔՊ-ին անդամագրվել է Խաչատուրովի օրոք ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Միքայել Առուշանյանը: Նա ՔՊ-ին անդամագրվել է ընկերների՝ Արման Ներսիսյանի ու Արմեն Դալլաքյանի հետ, Նորք-Մարաշ համայնքում ՔՊ գրասենյակ բացել, պատրաստվում են ղեկավարել այն:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ ՔՊ-ին անդամագրվելը նրանք եղել են Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» (այժմ ՕԵԿ) կուսակցության անդամներ, ավելին՝ Առուշանյանը ԱԺ ընտրություններում եղել է պատգամավորի թեկնածու ՀՎԿ-ից՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշի ընտրատարածքում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայել Առուշանյանը նշեց, թե 9 տարի աշխատել է Խաչատուրովի հետ, եւ չհերքեց, որ միացել է ՔՊ-ին. «Ես աշխատել եմ իր մոտ` 0-ից սկսած, աշխատակազմի ղեկավար եմ մինչեւ հասել: Վրաստանից են իրենք, իմ ծնողներն էլ են Վրաստանից»:

Be the first to comment on "Մինչ Խաչատուրովին մեղադրանք են առաջադրում, նրա մոտիկները մտնում են Փաշինյանի թիմ."

Leave a comment

Your email address will not be published.


*