Իրավիճակն առաջնագծում. մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 250 անգամ

Իրավիճակն առաջնագծում. մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 250 անգամ
Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով շփման գծի մեկշաբաթյա օպերատիվ իրավիճակը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Be the first to comment on "Իրավիճակն առաջնագծում. մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 250 անգամ"

Leave a comment

Your email address will not be published.


*