Պատահար Սարալանջի եւ Տերյան փողոցների խաչմերուկում. տուժած կա

Պատահար Սարալանջի եւ Տերյան փողոցների խաչմերուկում. տուժած կա
Պատահար Երեւանում: Այսօր՝ օգոստոսի 4-ին ժամը 07:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի եւ Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes E մակնիշի (վարորդը՝ Ս.Ս.) եւ Mercedes C մակնիշի (վարորդը՝ Հ.Մ. 1964 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները Mercedes C մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Կ.Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Be the first to comment on "Պատահար Սարալանջի եւ Տերյան փողոցների խաչմերուկում. տուժած կա"

Leave a comment

Your email address will not be published.


*