Սեւանում վերսկսվել են լողալով ընտանիքի անդամներին օգնության շտապած տղամարդու որոնումները

Սեւանում վերսկսվել են լողալով ընտանիքի անդամներին օգնության շտապած տղամարդու որոնումները
Փրկարարներն այսօր՝ օգոստոսի 4-ին ժամը 07:15-ին վերսկսել են նավակով ափց հեռացած ընտանիքի անդամներին լողալով օգնության գնացած տղամարդու որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սեւանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են եւ չեն կարողանում վերադառնալ ափ:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ.Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա.Շ.-ին (ծնված 2014 թ.), Է.Ս.-ին (ծնված 2007 թ.) եւ Գ.Դ.-ին (ծնված 2007 թ.):

Պարզվել է, որ Ն.Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն հետ չի վերադարձել:

Նախօրեին ժամը 20:50-ին որոնողական աշխատանքներն անարդյունք էին ավարտվել:

Be the first to comment on "Սեւանում վերսկսվել են լողալով ընտանիքի անդամներին օգնության շտապած տղամարդու որոնումները"

Leave a comment

Your email address will not be published.


*