Քարաթափում Գողթ գյուղում. Գեղարդի վանք տանող ճանապարհը փակ է

Քարաթափում Գողթ գյուղում. Գեղարդի վանք տանող ճանապարհը փակ է
Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում քարաթափում է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 4-ին ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Be the first to comment on "Քարաթափում Գողթ գյուղում. Գեղարդի վանք տանող ճանապարհը փակ է"

Leave a comment

Your email address will not be published.


*