Ազնվությունն ու բարությունը բավարար չեն. Գեւորգ Պետրոսյանը՝ Հայկ Մարությանի թեկնածության համար

Ազնվությունն ու բարությունը բավարար չեն. Գեւորգ Պետրոսյանը՝ Հայկ Մարությանի թեկնածության համար
Ազնվությունն ու բարությունը բավարար չեն քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար, պետք է քաղաքային տնտեսությանը տեղյակ մարդ լինի: NEWS.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանի մասին նման կարծիք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ես իրեն հարգում եմ որպես դերասան, բայց խնդրում եմ նրա գործնական հատկանիշների մասին հարցում անել այն քաղաքական ուժին, ով առաջադրել է նրան: Իհարկե՝ ես չեմ կարծում, որ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ լինելու դեպքում պետք է արդարացվի: Գիտեք, կարող է ինքը նվիրվածության առումով խնդիր չունենա, ինքն ազնիվ մարդ է, բարի մարդ է, ես իրեն հարգում եմ, բայց բավարար չէ ազնվությունն ու բարությունը, պետք է քաղաքային տնտեսությանը տեղյակ մարդ լինի: Պետք չէ կուսակցական պատկանելությունն այստեղ կարեւորել, եթե դա մենք կարեւորում ենք, էսօրվա իշխանությունն ինչո՞վ է տարբերվում նախկին իշխանություններից՝ ՀՀՇ-ից, Հանրապետականից եւ այլն»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ եթե ուզում ենք քաղաքի համար լավ գործ անել, պետք է ընտրենք թեկնածու, բոլորս սատարենք նրան, օգնենք, որ կարողանա Երեւան քաղաքը բազում խնդիրներից ազատել:

Նշենք, որ օգոստոսի 2-ին Գեւորգ Պետրոսյանը քննադատել էր նաեւ Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետի թեկնածու առաջադրելու՝ ԲՀԿ-ի որոշումը եւ գրել, որ աղբանոցի մեկօրյա այցը եւ թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար:

Be the first to comment on "Ազնվությունն ու բարությունը բավարար չեն. Գեւորգ Պետրոսյանը՝ Հայկ Մարությանի թեկնածության համար"

Leave a comment

Your email address will not be published.


*