«Ծառուկյան» խմբակցությունից կմիանա՞ն Քոչարյանի պաշտպանության ստորագրահավաքին

«Ծառուկյան» խմբակցությունից կմիանա՞ն Քոչարյանի պաշտպանության ստորագրահավաքին
Անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ բացի ՀՀԿ-ից՝ այլ խմբակցություններից նույնպես միացել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: Թե ո՞ր խմբակցություններից են միացողները, դեռեւս անուններ չեն հրապարակում, միայն հայտնում են ստորագրությունների ավելացման մասին: Անգամ ՀՀԿ-ականների անուններն են թաքցնում: ԱԺ ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններից եւս հստակ չեն հայտարարում՝ այդ ստորագրահավաքին միացողներ կան, թե՞ ոչ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը NEWS.am-ի հետ զրույցում միայն իր մասին ասաց, որ չի միացել։

Մեր հարցին՝ բացառո՞ւմ է, որ «Ծառուկյան» խմբակցությունից էլ են միացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջին, Էնֆիաջյանը պատասխանեց. «Այս աշխարհում բացառել-չբացառել… ամեն ինչ առջեւում է: Ես ինքս իմ անձի մասով կարող եմ ասել, որ բացառում եմ, այլ անձերի հետ կապված նման տրամադրություն, տրամադրվածություն չեմ շոշափել»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի կալանքի կապակցությամբ կուսակցության՝ հայտարարությամբ հանդես չգալուն, Էնֆիաջյանն ասաց, որ առանձին պատգամավորներ կարծիք հայտնել են, որ դա իրավական գործընթաց է։

«Արդեն իսկ խմբակցության մի քանի պատգամավորներ իրենց դիրքորոշումը հայտնել են, պարտադիր չէ յուրաքանչյուր հարցի հետ կապված քաղաքական խորհուրդը նիստ գումարի եւ հայտարարություն անի։ Եթե զգանք, որ պահը հասունացել է, եւ քաղաքական ուժի հայտարարության կարիք կա, կաշկանդված չենք»,- հավելեց Վահե Էնֆիաջյանը։

Be the first to comment on "«Ծառուկյան» խմբակցությունից կմիանա՞ն Քոչարյանի պաշտպանության ստորագրահավաքին"

Leave a comment

Your email address will not be published.


*