Ռուսաստանի համար Հայաստանը կարեւորագույն ռազմավարական գործընկեր է. դեսպան Կոպիրկինն այցելել է ԱԱԾ

Ռուսաստանի համար Հայաստանը կարեւորագույն ռազմավարական գործընկեր է. դեսպան Կոպիրկինն այցելել է ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հանդիպման սկզբում տնօրենը շնորհավորեց Ս. Կոպիրկինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջող եւ արդյունավետ աշխատանք մաղթեց:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ հաստատված ամուր համագործակցությանը՝ Ա.Վանեցյանը նշեց, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջեւ համագործակցությունը՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:

Դեսպան Կոպիրկինը նույնպես կարեւորեց երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարեւորագույն ռազմավարական գործընկեր է:

Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին շարունակել եւ առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջեւ համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով:

Be the first to comment on "Ռուսաստանի համար Հայաստանը կարեւորագույն ռազմավարական գործընկեր է. դեսպան Կոպիրկինն այցելել է ԱԱԾ"

Leave a comment

Your email address will not be published.


*