Անվավեր են ճանաչվել ոչ միայն ՀՀ բոլոր նախկին պաշտոնյաների, այլ նաև բարձրաստիճան հոգևորականների դիվանագիտական անձնագրերը. «Ժողովուրդ»

Անվավեր են ճանաչվել ոչ միայն ՀՀ բոլոր նախկին պաշտոնյաների, այլ նաև բարձրաստիճան հոգևորականների դիվանագիտական անձնագրերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագի­տական անձնագրերը: Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերել է նաև բարձրաստիճան հոգևորականներին, որոնց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից դեռևս հուլիսի 25-ին հրահանգ է եղել վերադարձնել դիվանագիտական անձ­նագրերը:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ևս այդպիսի հրահանգ է տրվել Մայր Աթոռից, սակայն չի մեկնաբանվել, թե ինչու: «Մայր Աթոռից են ասել, որ արտգործնախարարությունը պահանջում է մեր անձնագրերը: Հուլիսի 25-ին եմ այդ մասին տեղեկացել, իսկ չեղարկմաև մասին էլ՝ երեկ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա: Մեր դիտարկմանը՝ ինչպես են վերաբերվում այդ որոշմա­նը, Աջապահյանն ասաց. «Թող սպասե­ին, 8 ամիս հետո կավարտվեր դիվանա­գիտական անձնագրի ժամկետը, չէինք տա, կասեին՝ չեն տալիս, այլևս արտոն­յալ չպետք է լինեք:

Պարզվում է՝ մենք արտոնյալ ենք եղել, չենք իմացել»:

Ընդգծենք, որ դիվանագիտական անձնագրեր շնորհելը սահմանված է օրենքով, և հստակ ամրագրված է, թե որ պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված որ անձանց է տր­վում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Be the first to comment on "Անվավեր են ճանաչվել ոչ միայն ՀՀ բոլոր նախկին պաշտոնյաների, այլ նաև բարձրաստիճան հոգևորականների դիվանագիտական անձնագրերը. «Ժողովուրդ»"

Leave a comment

Your email address will not be published.


*