Սաուդյան արքայազնը հայտարարել է 10-15 տարի անց Իրանի հետ պատերազմի հավանականության մասին

Սաուդյան արքայազնը հայտարարել է 10-15 տարի անց Իրանի հետ պատերազմի հավանականության մասին
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման էլ Սաուդի կարծիքով՝ 10-15 տարի անց Իրանի հետ ռազմական հակամարտություն կարող է տեղի ունենալ։ The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում սաուդյան արքայազնը միջազգային հանրությանը կոչ է արել Թեհրանի նկատմամբ կոշտացնել քաղաքականությունը՝ հանուն «տարածաշրջանում ռազմական առճակատումից խուսափելու»։

Նրա խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցները կօգնեն տեղի իշխանությունների վրա «ավելի մեծ ճնշում գործադրել»։ «Մենք պետք է հաջողության հասնենք այդ հարցում, որպեսզի խուսափենք ռազմական հակամարտությունից։ Եթե մեզ դա չհաջողվի, ամենայն հավանականությամբ, 10-15 տարի անց Իրանի հետ պատերազմ կսկսվի»,- ասել է արքայազնը։

Be the first to comment on "Սաուդյան արքայազնը հայտարարել է 10-15 տարի անց Իրանի հետ պատերազմի հավանականության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*