Աֆրինից գաղթած քրդերը հրաժարվել են ընդունել ՌԴ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը

Աֆրինից գաղթած քրդերը հրաժարվել են ընդունել ՌԴ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը

Աֆրինի շրջանում` Բերխվեդան ճամբարում, որտեղ Աֆրինից գաղթած քրդերն են տեղակայվել, հրաժարվել են ընդունել ՌԴ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը:
Ճամբարում ասել են, որ Ռուսաստանն է մեղավոր, որ իրենք այսօր գտնվում են այդ ճամբարում և դարձել են գաղթական: Նրանք նաև ասել են, որ երբ ունեին Ռուսաստանի օգնության կարիքը, Ռուսաստանը թաքնվեց Թուրքիայի հետևում և թույլ տվեց Թուրքիային և թուրքական աջակցությունը վայելող խմբավորումներին մտնել Աֆրին, թալանել ու բռնաբարել խաղաղ բնակչությանը:
Ճամբարի աշխատանքները կոորդինացնող Մեհմեդ Բազկոն իր խոսքում ասում է. «Նրանք (Ռուսաստան) այս օգնությունը բերել են ու ուզում են մեզ խաբել, որ իբրև թե մեզ բարեկամ են, մենք էլ չենք խաբվի, մենք տեսանք ձեր բարեկամությունը, դուք մեզ մենակ թողեցիք, ավելին՝ նվեր տվեցիք Թուրքիային»:

Be the first to comment on "Աֆրինից գաղթած քրդերը հրաժարվել են ընդունել ՌԴ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*