Ի՞նչն է հակացուցված գեղեցիկ կանանց և աղջիկներին

Ի՞նչն է հակացուցված գեղեցիկ կանանց և աղջիկներին
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ իրականում գեղեցիկ կանայք ու աղջիկները լուսանկարներում շատ ավելի քիչ գրավիչ են լինում:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ լուսանկարման ընթացքում տեղի է ունենում որոշակի օպտիկական խաբկանք: Այդ երևույթը հայտնաբերած պրոֆեսոր Շոն Մերֆին այն անվանել է «արտացոլվող դեմքի խեղում»:

Տվյալ երևույթի պատճառով, ըստ պրոֆեսորի, անգամ գեղեցիկ արտաքինով աղջիկների դեմքը, երբ ուրիշները նրանց տեսնում են մեկ վայրկյանից պակաս ժամանակում, որոշակիորեն խեղվում է, ինչի հետևանքով դեմքը թվում է ոչ այնքան գրավիչ: Օրինակ, լայն ճակատը նման դեպքում թվում է շատ ավելի լայն, ինչի պատճառով էլ ողջ դեմքը կարող է ունենալ տհաճ արտահայտություն:

Գիտնականներն այժմ աշխատում են այդ երևույթի չեզոքացմանն ուղղված մեխանիզմների մշակմամբ, հաղորդում է Росбалт-ը:

Be the first to comment on "Ի՞նչն է հակացուցված գեղեցիկ կանանց և աղջիկներին"

Leave a comment

Your email address will not be published.


*