Խրճիթ Տորթ

Խրճիթ Տորթ

Այս խրճիթ տորթը անիմանալի համեղ է, սա կսիրեն այն մարդիկ, ովքեր սիրում են քաղցր կրեմի ու անհամ խմորի համադրությունը: Հետո իր միջուկի հաշվին համն ավելի հետաքրքիր է դառնում…Պատմելու փոխարեն ավելի լավ է սարքենք միասին 🙂

ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

ԽՄՈՐԻ ՀԱՄԱՐ
250գ կարագ կամ մարգարին
1 բաժակ մածուն կամ թթվասեր
1թեյի գդալ սոդա
1ճաշի գդալ քացախ
3-4 բաժակ ալյուր

ՄԻՋՈՒԿԻ ՀԱՄԱՐ
Միջուկի համար կարող եք օգտագործել նաև լոխում, ընկույզի, բալի, խաղողի մուրաբա կամ կտերը հանած խուրմա, չիր, չամիչ և այն ինչ Ձեր երևակայությամբ կսազի

500գ Դդումի մուրաբա
500գ գիլասի մուրաբա
1/2 բաժակ մանրացրած ընկույզ

ԿՐԵՄԻ ՀԱՄԱՐ
200 գ կարագ
1 տուփ եփած խտացրած կաթ

ՋՆԱՐԱԿԻ ՀԱՄԱՐ
2 ճաշի գդալ շաքարավազ
2ճաշի գդալ կակաո
3 ճաշի գդալ կաթ
30 գրամ կարագ

1. Առաջին հերթին պատրաստում ենք խմորը, փափկեցնում ենք կարագը, ավելացնում ենք մածունը` նախապես մեջը լցնելով սոդան ու քացախը, ալյուրը և ստանում ենք փափուկ խմոր, այն ծածկում ենք պոլիէթիլենային ծածկույթով ու դնում 1 ժամ սառնարանը:

2. Մինչ կսառչի խմորը. մենք պատրաստում ենք Խրճիթի միջուկը` Երկար երկար կտրատում ենք մեր մուրաբայի հատիկները, եթե լոխում է, ուրեմն լոխումը, ընկույզը, եթե
գիլասի մուրաբա է, ապա քամիչի մեջ ենք լցնում հատիկները ու քամում ենք:

3. 1 ժամը լրանալուն պես մեր խմորը հանում ենք սառնարանից և բաժանում ենք 15 հավասար գնդիկների: Մեկը թողնում ենք գրտնակելու համար, մնացածը դնում ենք նորից սառնարան:

4. Խմորը բացում ենք 8-10 սմ լայնությամբ և Ձեր ջեռոցի թավայի երկարությամբ և մեջը տեղադրում ենք մեր միջուկը ու փակում: Ստացվում է երկար ձող, տեղադրում ենք միանգամից թավայի մեջ ու
միացնում ենք տաքանալու մեր ջեռոցը:

Be the first to comment on "Խրճիթ Տորթ"

Leave a comment

Your email address will not be published.


*