Գագիկ Սուրենյան. Արարատյան դաշտում բազմամյա միջին ժամկետից մոտ 40 օր շուտ ծիրանենու ծաղկումը սկսվել է

Գագիկ Սուրենյան. Արարատյան դաշտում բազմամյա միջին ժամկետից մոտ 40 օր շուտ ծիրանենու ծաղկումը սկսվել է
Արարատյան դաշտում բազմամյա միջին ժամկետից մոտ 40 օր շուտ ծիրանենու ծաղկումը սկսվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Արարատյան դաշտում բազմամյա միջին ժամկետից մոտ 40 օր շուտ ծիրանենու ծաղկումը
սկսվել է: Արտաշատ 08.03.2018: Լուսանկարները ուղարկել է Հովիկ Թամրազյանը»:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 12-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, մարտի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մարտի 13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Be the first to comment on "Գագիկ Սուրենյան. Արարատյան դաշտում բազմամյա միջին ժամկետից մոտ 40 օր շուտ ծիրանենու ծաղկումը սկսվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*