Հղիության ժամանակ սթրեսն ազդում է պտղի ուղեղի վրա. հետազոտություն

Հղիության ժամանակ սթրեսն ազդում է պտղի ուղեղի վրա. հետազոտություն

Կտրականապես արգելվում է, որ հղի կանայք նյարդայնանան. սթրեսը բացասաբար է անդրադառնում երեխայի ուղեղի վրա, զգուշացնում են Wayne State University-ի գիտնականները:

Գիտնականներին նկարագրված կապի հայտնաբերմանն օգնել է մարդկային 47 սաղմի ուղեղում ֆունկցիոնալ կապերի հետազոտությունը: Սքանավորումը կատարվել է 30-37-շաբաթական հղիության ժամանակ: Ըստ որում՝ հայտնի էր, որ հղի կանայք բնակվել են անապահով միջավայրում: Շատերի մոտ գրանցվել է դեպրեսիայի, տագնապայնության, անհանգստության եւ սթրեսի բարձր մակարդակ:

Պարզվել է, որ սթրեսի բարձր մակարդակ ունեցող կանանց երեխաների մոտ ուղեղի ֆունկցիոնալ համակարգերի կազմակերպման արդյունավետությունը ցածր է: Մասնավորապես՝ սա վերաբերում է ուղեղիկին: Հավանաբար, ուղեղի այս գոտին մինչծննդաբերության ժամանակաշրջանում եւ կյանքի առաջին տարիներին սթրեսի բացասական էֆեկտների նկատմամբ առանձնահատուկ զգայուն է: Ուղեղիկում դիտվում է գլյուկոկորտիկոիդային ռեցեպտորների ամենաբարձր խտությունը, որոնք մասնակցում են սթրեսային ռեակցիաներին:

Be the first to comment on "Հղիության ժամանակ սթրեսն ազդում է պտղի ուղեղի վրա. հետազոտություն"

Leave a comment

Your email address will not be published.


*