Նախագահ Թրամփը ռասիստական սկանդալի մեջ է հայտնվել

Նախագահ Թրամփը ռասիստական սկանդալի մեջ է հայտնվել

Ամեն տարի ԱՄՆ նախագահը ներկայացնում է Սպիտակ տանն աշխատող ինտերններին և լուսանկարվում է նրանց հետ։

Դոնալդ Թրամփը, հետևելով այս ավանդույթին, ներկայացրել է այս տարվա ինտերններին։ Սակայն լուսանկարը ամերիկյան մամուլում հակասական արձագանք է առաջացրել, քանի որ այն միանգամից սկսել են համեմատել Բարաք Օբամայի նախագահության տարիների լուսանկարների հետ։

TMZ-ը գրում է, որ ինտերնների ներկա կազմում (90 մարդ) միայն երեքն են աֆրոամերիկացիներ, մինչդեռ 2012-ի լուսանկարում, Օբամայի նախագահության ժամանակ, Սպիտակ տանն աշխատող աֆրոամերիկացի ինտերնների քանակը զգալիորեն մեծ էր։

Be the first to comment on "Նախագահ Թրամփը ռասիստական սկանդալի մեջ է հայտնվել"

Leave a comment

Your email address will not be published.


*