The Weeknd-ի նոր ալբոմը Սելենա Գոմեսի մասին է

The Weeknd-ի նոր ալբոմը Սելենա Գոմեսի մասին է
Բարի գալուստ Սելենա Գոմեսի մասին գրված The Weeknd-ի նոր ալբոմ:

Մարտի 30-ին The Weeknd-ը թողարկել է իր առաջին մինի-ձայնասկավառակը՝ «My Dear Melancholy,»-ն, որտեղ ընդգրկված է 6 երգ, և այդ երգերի մեծ մասն իր նախկին ընկերուհի Սելենա Գոմեսի մասին է:

Ալբոմի առաջին երգը՝ «Call Out My Name»-ը, որ պատմում է Սելենա Գոմեսի հետ իր հարաբերությունների սկսման ու ընթացքի մասին, մեկ օրում YouTube-ում հավաքել է մոտ 3մլն դիտում և ահս պահին 2-րդ թրենդային վիդեոն է այս սոց. ցանցում:

Երգիչը լսարանի հետ իր երգի միջոցով կիսվում է, թե ինչպես է ինքը սիրահարվել նրան ու թե ինչպես է Սելենան իրեն թողել. «Մենք գտանք իրար, Օգնեցի քեզ դժվար պահերին, Դու էլ ինձ մխիթարանք տվեցիր, Բայց իմ սխալը քեզ սիրահարվելն էր… Ես ուղղակի հերթական մեկն էի, Մինչև որոշումդ կկայացնեիր, Ուղղակի ժամանակս վատնեցիր… Ուզում եմ մնաս, նույնիսկ եթե ինձ չես ցանկանում, Ինչո՞ւ չես կարող սպասել, մինչև սիրահարվածությունս անցնի…» երգում է Էյբլն այս թրեքում: Նա նաև ասում է, որ «քիչ էր մնում, իր օրգաններից մեկը Սելենային տար», իսկ ինչպես գիտենք Սելենան 2017թ.-ի ամռանը ենթարկվել էր երիկամի փոխպատվաստման:

Համացանցն Էյբլի այս նոր ալբոմը միանգամից համեմատել է Ջասթին Բիբերի «Journals» ալբոմի հետ, որտեղ ընդգրկված 15 երգն էլ Սելենա Գոմեսի մասին է: Իսկ դուք ունե՞ք այնպիսի նախկիններ, որոնք ձեր մասին մի ամբողջ ալբոմ են գրել:

Հշեցնենք Սելենա Գոմեսը և Էյբլը սկսեն են հանդիպել դեռևս 2017թ-ի հունվարին: 10 ամիս միասին անցկացնելուց հետո զույգը բաժանվել է նույն թվականի հոկտեմբերին: Սրանից անմիջապես հետո Սելենան կրկին միացել է Ջասթին Բիբերի հետ, ըստ տարբեր աղբյուրների վերջինիս հետ նրա հարաբերությունները ևս մեկ անգամ ավարտվել են 2018-ի մարտին: Սիրային այս եռանկյունին շարունակվում է…

Be the first to comment on "The Weeknd-ի նոր ալբոմը Սելենա Գոմեսի մասին է"

Leave a comment

Your email address will not be published.


*