Կովկաս հեղինակային երգի փառատոնը՝ ապրիլի 22-ին

Կովկաս հեղինակային երգի փառատոնը՝ ապրիլի 22-ին

Մարտի 30-ին, երեկոյան ժամը 18.30-ից «Կովկաս» պանդոկի 15-ամյակի կապակցությամբ նախատեսվում էր քաղաքին պարգևել իսկական տոն: #CaucasusBardFest -ի շրջանակներում «Կովկասի» հյուրերին սպասելու էին հեղինակային երգեր, համեղ կովկասյան հյուրասիրություն, կոնյակի, գինու և գարեջրի համտես լավագույն արտադրողներից:

Սակայն եղանակային խնդիրների պատճառով որոշում է կայացվել հետաձգել տոնը և այն անցկացնել ս. թ. ապրիլի 22-ին՝ շաբաթ օրը, ժամը 5.00-ից: Այնպես որ հանդիպում ենք Հանրապետության փողոցում ապրիլի 22-ին և վայելում ենք իսկական տոն՝ լավ երաժշտությամբ, գինի-կոնյակ-գարեջրով, համեղ հյուրասիրությամբ և բարձրագույն տրամադրությամբ:

Be the first to comment on "Կովկաս հեղինակային երգի փառատոնը՝ ապրիլի 22-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*