Դեպի Չինաստան` վայելելու սակուրայի հմայքը. հեքիաթային տեսանյութ

Դեպի Չինաստան` վայելելու սակուրայի հմայքը. հեքիաթային տեսանյութ
Մարդիկ ամբողջ աշխարհում Ճապոնիան, Չինաստանը ասոցացնում են բալենու հեքիաթային ծաղիկների հետ և հատկապես գարնանը: Ճապոնական բալենին կամ սակուրան, ինչպես սիրում են ասել տեղացիները, համարվում է Ճապոնիայի ու ճապոնական մշակույթի սիմվոլներից մեկը: Ի դեպ բալենու վարդագույն ծաղիկների գեղեցկությունը, կարճատևությունն ու վաղաժամ մահը ճապոնացիները համեմատում են մարդկային կյանքի և մահվան հետ: Սակուրան այնքան է ոգեշնչել բնիկներին, որ դրա մասին կարելի է լսել, տեսնել, զգալ ամենուր՝ ճապոնական անիմեների մեջ, մանգաներում (ճապոնական կոմիքսներ), գրականության մեջ, երաժշտության և նույնիսկ ճապոնական 100-յենանոց մետաղադրամի վրա: Պատահական չէ, որ աշխարհի տարբեր կետերից զբոսաշրջիկների հոսքը Ճապոնիա և Չինաստան մեծանում է հենց գարնանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Չինաստանում թռչող սարքի միջոցով նկարահանված ամենաթարմ տեսանյութը, որտեղ սակուրայի ծաղիկները սկսում են միաժամանակ ծաղկել ու վարդագույն հեքիաթի մեջ առնել ամբողջ քաղաքը:

Be the first to comment on "Դեպի Չինաստան` վայելելու սակուրայի հմայքը. հեքիաթային տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*