Բուդդան ասել է…

Բուդդան ասել է…

Եթե ինչ-որ մեկը մարտում հաղթի հազար հոգու, իսկ մյուսը հաղթի միայն ինքն իրեն, ապա հենց այս երկրորդն էլ կլինի ամենամեծ հաղթողն աշխարհում:

Կանգ մի առեք անցյալում, մի երազեք ապագայի մասին, կենտրոնացրեք ձեր մտքերը ներկայի վրա:

Դուք ինքներդ եք ձեր ուսուցիչը:

Կապիր քեզ բարու հետ, կապիր քեզ մարդկանցից միայն լավերի հետ:

Մի արա դիմացինին այն, ինչը կարող էր նաև քո տանջանքների պատճառը դառնալ:

Բոլորին բարին կամենալն է իսկական կրոնը:

Ավելի լավ կլինի՝ հազարավոր բառերի փոխարեն գտնես այն մեկը, որը Խաղաղություն կտարածի:

Ավելի լավ կլինի՝ հազարավոր բառերի փոխարեն գտնես այն մեկը, որը Գեղեցիկը ցույց կտա:

Ավելի լավ կլինի՝ հազարավոր բառերի փոխարեն գտնես այն մեկը, որը Ուրախություն կպարգևի:

Հայրը որդի է դառնում մյուս կյանքում, մայրը՝ կին, իսկ թշնամին՝ ընկեր. ամեն բան փոխվում է:

Ամենաանհրաժեշտ բանը սիրող սիրտն է:

Չկա, չի եղել ու չի լինի այնպիսի մարդ, որն արժանի է միայն պարսավանքի կամ միայն գովեստների:

Ատելությունը չի սպանում ատելությանը, սակայն ատելության բացակայությունը վերջ է դնում ատելությանը:

Քամուն հակառակ նետված չարը վերադառնում է փոշու պես:

Պետք չէ սեփական ուղին փնտրել երկնքում: Պետք է պարզապես նայել սեփական սրտի մեջ:

Բառերը ուժ ունեն և կարող են կործանել կամ բժշկել: Ճիշտ ու բարի բառերը կարող են փոխել մեր աշխարհը:

Ինչ-որ բան կորցնելու ամենաուղիղ ճանապարհը այդ բանից կառչելն է:

Մեզ ոչ ոք, բացի ինքներս մեզանից, փրկել չի կարող: Ոչ ոք չի կարող ու չի անի: Մենք ինքներս պիտի անցնենք մեր ճանապարհը:

Հազար մոմ կարելի է վառել մի մոմից, և դրանից նրա կյանքը չի կարճվի: Երջանկությունը չի պակասում, երբ այն կիսում ես:

Փափուկ եղեք երիտասարդների հետ, հոգատար՝ տարեցների հետ, համբերատար՝ թույլերի և մոլորյալների հանդեպ: Ձեր կյանքում կամ եղել եք կամ դեռ կլինեք այդ կարգավիճակներից յուրաքանչյուրում:

Գոյության ամենակարևոր գաղտնիքը վախից ազատվելու մեջ է: Մի վախեցիր այն բանից, ինչ կարող է պատահել, քո ապագան դրանից ավելի լավը չի դառնա, իսկ ներկան կզրկվի խաղաղությունից:

Երեք բան կա, որ անհնար է թաքցնել՝ արևը, լուսինը և ճշմարտությունը:

Կարող եք ողջ տիեզերքում փնտրել այնպիսի մեկին, որն արժանի է ձեր սիրուն ու նվիրվածությանն ավելի, քան դուք, բայց երբեք չեք գտնի նման մարդ ոչ մի տեղ ու երբեք: Դուք, ինչպես ոչ ոք այս աշխարհում, արժանի եք ձեր սեփական սիրուն ու նվիրվածությանը:

Խաղաղությունը ձեր մեջ է, այլուր մի փնտրեք:

Երջանկությունը արտաքին աշխարհում տեղի ունեցող դեպքերի, իրադարձությունների հաջող դասավորությունը չէ, այն ձեր ուղեղի ներքին վիճակն է:

Երջանկության ուղի չկա: Երջանկությունը հենց ուղին է:

Be the first to comment on "Բուդդան ասել է…"

Leave a comment

Your email address will not be published.


*