Ֆրեյդն ասում է…

Ֆրեյդն ասում է…

Որքան անթերի է մարդն արտաքինից, այնքան շատ են դևերը նրա ներսում:

Մենք պատահական չենք ընտրում միմյանց: Մենք հանդիպում ենք միայն նրանց, որոնք արդեն կան մեր ենթագիտակցության մեջ:

Ցավոք ճնշված զգացմունքները չեն մահանում: Նրանց ստիպել են լռել, բայց նրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա:

Մարդուն երջանկացնելու խնդիրը աշխարհստեղծման ծրագրի մեջ չէր մտնում:

Մենք աշխարհ ենք գալիս միայնակ և միայնակ էլ հեռանում ենք աշխարհից:

Շատ կանանց սիրողը գիտի՝ ինչ է կինը, մեկին սիրողը գիտի՝ ինչ է սերը:

Դուք չեք դադարում ուժ և ինքնավստահություն փնտրել ձեզանից դուրս, այնինչ դրանք փնտրել պետք է ձեր մեջ. այդ բաները միշտ էլ այնտեղ են եղել:

Շատերն իրականում ազատություն չեն էլ ուզում, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը շատ մարդկանց վախեցնում է:

Զբաղված մարդուն շատ հազվադեպ է պարապ մեկը հյուր գնում. եռացող կաթսային ճանճեր չեն մոտենում:

Դարակեսին ինձ կայրեին, հիմա գրքերս են այրում ընդամենը:

Սեր և աշխատանք. ահա մեր մարդկայնության անկյունաքարերը:

ՄԵնք ապահովագրված չենք այն սխալներից, որոնց պատճառով ծիծաղում ենք ուրիշների վրա:

Չկա ավելի թանկ բան, քան հիվանդությունն ու դրա անտեսումը:

Սեքսուալ շեղում կարող է համարվել միայն սեքսի բացակայությունը, մնացած ամեն բան ճաշակի հարց է:

Հիմարության առաջին ախտանիշը ամոթի բացակայությունն է:

Յուրաքանչյուրն ունի այնպիսի ցանկություններ, որոնց մասին չի պատմում մյուսներին, և այնպիսի ցանկություններ, որոնց մասին չի պատմում անգամ ինքն իրեն:

Եթե դու մարդուն ներել ես ամեն բան, ուրեմն նրա հետ ամեն ինչ վերջացած է:

Be the first to comment on "Ֆրեյդն ասում է…"

Leave a comment

Your email address will not be published.


*