Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները

Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները

2017թ-ի սեպտեմբերին Shabeeg-ը և հայկական 11 ապրանքանիշեր Կիևում մասնակցեցին Mercedes-Benz Fashion Week-ին: Նորաձևության ընթացքում ցուցադրվեց Shabeeg-ի գարուն-ամառ 18 հավաքածուն, իսկ արդեն այս տարվա փետրվարի սկզբին ապրանքանիշի հիմնադիրը հայտնեց, որ շուտով մասնակցելու են նորաձևության մեկ այլ մեծ իրադարձության՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթին: Հրավերը ստացել էին դեռ հոկտեմբերին:

Ի դեպ, Shabeeg-ին առաջարկել էին մասնակցել Լոնդոն, Փարիզ, Միլան և Նյու Յորք նորաձևության շաբաթներից որևէ մեկին, հայկական ապրանքանիշի հիմնադիրն էլ ընտրել էր Նյու Յորքը՝ նպատակ ունենալով ծանոթացնել Shabeeg-ը հենց Միացյալ նահանգներում ապրողներին:

Երևի քչերը գիտեն, բայց հայկական անուն անցած տարիներին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում էլի էր հնչել՝ Araks Yeramyan, Vicken Derderyan, ընդ որում վերջինն այն հինգ հաջողակ ուսանողներից մեկն էր, որի ավարտական հավաքածուն նույնպես Նյու Յորքի նորաձևության շաբաթում ցուցադրելու հնարավորություն էր ստացել: Իսկ ինչ վերաբերում է «Armenian Taraz» անվանումն ունեցող աշուն-ձմեռ 18 հավաքածուին, այն պատրաստվել է երկու աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հատուկ նյույորքյան ցուցադրության համար:

Նյու Յորքի նորաձևության շաբաթն անցկացվում է տարին երկու անգամ. փետրվարին ցուցադրվում է աշուն-ձմեռ, իսկ սեպտեմբերին՝ գարուն ամառ հավաքածուն: Shabeeg-ը մինչև փետրվարի 7-9-ը ներկայացվեց շոու-րումում, իսկ փետրվարի 10-ին՝ արդեն Նյու Յորքի նորաձևության շաբաթում: Սա, հիմնադրի խոսքով, անսպասելի առաջարկ էր, որն արվել էր Oriflame Fashion Weekend-ի ցուցադրության տեսանյութը դիտելուց հետո:

Ինչ վերաբերում է հավաքածուն ցուցադրող մոդելներին, պարզվում է նրանցից ոչ մեկը հայ չէր, քանի որ նրանց ընտրել էին ցուցադրությանը մասնակցելու առաջարկն անողները: Ապրանքանշի հիմնադրի խոսքով ցուցադրության ընթացքում ամենաշատը հնչում էր միայն դրական կարծիքներ, իսկ ամենատպավորիչը «Armenian prints winning over nyfw» այս արտահայտությունն էր:

Երեք տարվա պատմություն ունեցող ապրանքանիշը, որպես այդպիսին, առանձին հագուստի դիզայներ չունի, ամենն իրականություն է դառնում հիմնադրի կրեատիվ մտքերի և գրաֆիկ դիզայներների շնորհիվ: «Armenian Taraz» հավաքածուից այժմ վաճառքում են միայն գուլպաները, իսկ ամբողջական հավաքածուն գնելու հնարավորություն կլինի մի քանի ամսից:

Be the first to comment on "Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները"

Leave a comment

Your email address will not be published.


*