Մեծարվեցին լավագույն բժիշկներն ու բուժկենտրոնների ղեկավարները

Մեծարվեցին լավագույն բժիշկներն ու բուժկենտրոնների ղեկավարները
Ս.թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպած «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2015» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Առողջապահական ոլորտում մեծամասշտաբ այս իրադարձության նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին: Միջոցառման շրջանակներում լավագույնի կոչմանն արժանացան՝

IMG_1104

1. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկո-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը արժանացել է «Տարվա վիրաբույժ օնկոգինեկոլոգ» մրցանակին:

2. «ՍԱՐ-Օ-ՅԱՆ ԴԵՆՏԱԼ» ատամնաբուժական կլինիկայի հիմնադիր տնօրեն բժիշկ- ստոմատոլոգ Հայկ Սարոյանը արժանացել է «Ատամնաբուժության միջազգային նվաճումների կիրառման առաջատար» մրցանակին:

3. Գյումրու բժշկական կենտրոնը արժանացել է «Տարվա լավագույն մարզային բազմապրոֆիլ և ժամանակակից բժշկական կենտրոն» մրցանակին:

4. Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը արժանացել է «Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության տարվա լավագույն պրակտիկ վիրաբույժ» մրցանակին:

5. «Ռեկիտ Բենկիզեր Հելսկեր» ընկերության «Նուրոֆեն» դեղամիջոցը արժանացել է «Էֆեկտիվ ցավազրկող և հակաբորբոքային դեղամիջոց մեծահասակների և երեխաների համար» մրցանակին:

6. ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի պատվավոր բժիշկ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավար, վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արտավազդ Սահակյանը արժանացել է «Միկրովիրաբուժության առաջատար վիրաբույժ» մրցանակին:

7. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 և Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրները արժանացել են «Բազմապրոֆիլ, մեծահասակներին և երեխաներին բուժօգնություն տրամադրող և առողջապահության որակյալ մասնագետներ պատրաստող տարվա լավագույն հիվանդանոցային համալիրներ» մրցանակին:

8. Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ, Շենգավիթ բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, տեսողության լազերային կորեկցիայի ծառայության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտորԱրտաշես Զիլֆյանը արժանացել է «Տարվա ակնաբույժ» մրցանակին:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնը արժանացել է «Տարվա լավագույն տարածաշրջանային բժշկական կենտրոն» մրցանակին:

10. «Նորմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ազարյանը արժանացել է «Գինեկոլոգիայի բնագավառում նորագույն տեխնոլոգիաներ կիրառող տարվա մասնագետ» մրցանակին:

11. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի էնդոկրինոկոգիական բաժանմունքի վարիչ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Լուսինե Մամիկոնյանը արժանացել է «Էնդեմիկ, էնդոկրին հիվանդությունների տարվա առաջատար մասնագետ» մրցանակին:

12. Ս. Մ. Բերեզինի անվան Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի Երևանյան մասնաճյուղը արժանացել է «Տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն» մրցանակին:

13. Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Նաիրի բժշկական կենտրոնի դիմածնոտային և էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ Հայկ Ենոքյանը արժանացել է «Պլաստիկ և դիմա-ծնոտային վիրաբուժության նորագույն գիտական մեթոդների կիրառող և տարածող տարվա լավագույն վիրաբույժ» մրցանակին:

14. «Էկո Սենս»ախտորոշիչ լաբորատորիան արժանացել է «Ախտորոշման նորարարական տեխնոլոգիաների կիրառման առաջատար» մրցանակին:

15. «Էսկո-Ֆարմ» դեղագործական ընկերությունը արժանացել է«Նորագույն և ավանդական դեղամիջոցներ, խնամքի և կոսմետիկ միջոցներ արտադրող և արտահանող տարվա ընկերություն» մրցանակին:

16. «Օքսիժեն» ժամանակակից բժշկության և կոսմետոլոգիայի կենտրոնը արժանացել է «Բիոռեզոնանսային ախտորոշման առաջատար» մրցանակին:

17. «Օրթոդոնտ» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Հովակիմյանը արժանացել է «Տարվա օրթոդոնտ» մրցանակին:

18. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, «Էնդո Վիժն» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ուռուցքաբան, ռադիոլոգ, էնդոսկոպիստ Անդրիաս Համբարձումյանը արժանացել է «Տարվա ճառագայթաբան» մրցանակին:

19. «Ֆերթիլիթի Սենթր» պտղաբերության կենտրոնը արժանացել է «Տարվա լավագույն վերարտադրողական առողջության կենտրոն» մրցանակին:

20. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ,

21. Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Նունե Շահվերդյանը արժանացել է «Բարձրագույն բժշկական կրթության տարվա կազմակերպիչ» մրցանակին:

22. ՀՀ վաստակավոր բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Էրեբունի բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, ՀՀ առողջապահության և Երևան քաղաքի քիթ-կոկորդ-ականջաբան, ՀՀ գիտության ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը արժանացել է «Բժշկության մեջ ներդրած մեծ ավանդի համար» մրցանակին:

23. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գաստրոէնտերոլոգ Աշխեն Գյոզալյանը և Նոր Նորքի զինկոմիսարյատի և թիվ 22 պոլիկլինիկայի մաշկավեներոլոգ Արմեն Նազարեթյանը արժանացել են «Տարվա խոստումնալից, երիտասարդ բժիշկների ընտանիք» մրցանակին:

24. «ԻՄՄԱ» բժշկական կենտրոնը արժանացել է«Որակյալ և մատչելի բուժօգնություն տրամադրող տարվա բժշկական կենտրոն» մրցանակին:

25. «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՀ էնդովասկուլյար սրտաբանության ասոցիացիայի նախագահ Շահեն Խաչատրյանը արժանացել է «Հայաստանի Հանրապետությունում միջամտային սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հիմնադիր և նորարար» մրցանակին:

26. Քիթ-կոկորդ-ականջաբան Գայանե ԱրզումանյանըՓորձագիտական գնահատման արժանացել է «Քիթ-կոկորդ-ականջաբանության բնագավառում միջազգային փորձի կիրառող և տարածող» մրցանակին:

27. Կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանը արժանացել է «Կլինիկական հոգեբանության բնագավառում միջազգային փորձի կիրառման և նորարարական մոտեցումների համար» մրցանակին:

28. Մանկաբարձ-գինեկոլոգ Ֆեդյա Գսպոյանը արժանացել է հատուկ մրցանակի «Բժիշկ վետերան» անվանակարգում:

Be the first to comment on "Մեծարվեցին լավագույն բժիշկներն ու բուժկենտրոնների ղեկավարները"

Leave a comment

Your email address will not be published.


*