Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ: Պաշտոնը` բժիշկ-փորձագետ Աշխատաժամանակ՝ ազատ գրաֆիկ, հնարավոր է հեռավար Տևողությունը` երկարաժամկետ Աշխատանքի սկիզբը` 2018 թ. ապրիլ Վայրը` ՀՀ Աշխատանքի հակիրճ նկարագրություն Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ամառային եւ ձմեռային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների, ինչպես նաեւ կազմակերպություն դիմած զինծառայողների առողջական վիճակի հետազոտման ակտերի եւ այլ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն եւ խորհրդատվության տրամադրում: Աշխատանքային պարտականություններ` 1. Ուսումնասիրել զորակոչիկների եւ զինծառայողների բժշկական փաստաթղթերը եւ տրամադրել զինվորական ծառայությանը զորակոչիկների կամ զինծառայողների պիտանիության վերաբերյալ բժշկական խորհրդատվություն՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարի` «Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին N 410-Ն հրամանը 2. Անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական կարծիք հիվանդությունների, առողջական խնդիրների առաջացման, ընթացքի եւ հետեւանքների վերաբերյալ Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝ բարձրագույն և հետբուհական կրթություն առնչվող ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ առնչվող ոլորտում զորակոչի, զինծառայության կազմակերպման վերաբերյալ օրենսդրության տիրապետումը ցանկալի է բժշկական էթիկայի կանոնների խստիվ պահպանում վերլուծական հմտություններ հաղորդակցվելու հմտություններ հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է համակարգչային գիտելիքներ Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) հետեւյալ էլ-փոստի հասցեով. asadikyan@hcav.am մինչեւ 2018 թ-ի ապրիլի 15-ը կամ ներկայացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Արմինե Սադիկյանին (հասցե՝ ք. Վանաձոր Տիգրան Մեծի 59), ժամը 9:30-18:30-ը, հեռախոս՝ /0322/ 42268, 094 042268: ©

Be the first to comment on "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ"

Leave a comment

Your email address will not be published.


*