Երևանյան ազդ. ո՞ւր գնալ ու ի՞նչ դիտել այս շաբաթ

Երևանյան ազդ. ո՞ւր գնալ ու ի՞նչ դիտել այս շաբաթ
NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ պատմել մեր քաղաքում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների մասին։ Եվ այսպես, ինչո՞վ կարող ենք ուրախացնել երևանցիներին այս շաբաթ։ Փորձենք պարզել, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են նախատեսված առաջիկա օրերին։

Այսօր «Ստոպ» ակումբում, ժամը 21։00-ին Soushi-Qouchi Man միջոցառումն է։ Մուտքն, ի դեպ, անվճար է։

Վաղը՝ ապրիլի 3-ին, շատ տաղանդավոր երգիչ Արամոն հոբելյանական համերգ է տալու Գ․ Սունդուկյանի անվան ազային ակադեմիական թատրոնում։ Համերգը սկսվելու է ժամը 19։30-ին, ու երգչի հետ հանդիպումից բացի ձեզ սպասում են հանդիպումներ համերգի բազմաթիվ հյուրերի հետ։

Համերգի ընթացքում կհնչեն Արամոյի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` հանրապետության հայտնի երաժիշտների և երաժշտական կոլեկտիվների մասնակցությամբ (Մադաթ Ավանեսով, Վահագն Հակոբյան, Տիգրան Սանոյան, Վարդան Առաքելյան, Արթուր Սաղոյան, Դանիել Մելքոնյան, Արամ Վարդանյան, Հովհաննես Հարությունյան, Պերճ Նահապետյան, Ռաֆիկ Ավագյան, Արշակ Ղարիբյան, Վարդան Բաղդասարյան, Ավետիք Գևորգյան, Էմմա Պետրոյան, Արամ Գևորգյան (Արամո):

Համերգային ծրագրում՝ «Երանի» (երգի հեղինակ` Ս. Լուսիկյան), «Պառավ յար» (երգի հեղինակ` գուսան Իգիթ), «Վոկալիզ» (երգի հեղինակ` Արամո), «Անանուն» (երգի հեղինակ` Արամո), «Երևան» (երգի հեղինակ` Արամո), «Այնպես ուզում եմ» (երգի հեղինակ` Ռ. Ամիրխանյան), «Ես ու դու»(երգի հեղինակ` Էմմա Պետրոսյան), «Երազ» (ժողովրդական, խոսք` Սմբատ Շահազիզ), «Քեզ սիրեցի» (երգի հեղինակ` Աշոտ Ղևոնդյան), «Լռություն» (երգի հեղինակ` Արամո), «Տղամարդիկ» (երգի հեղինակ` Ռ. Ամիրխանյան), «Քամին զանա» (ժողովրդական), «Ջահել օրեր» (քաղաքային ֆոլկլոր):

Տոմսերի արժեքը` 2.000, 3.000, 5.000, 7.000 դրամ:

Այդ նույն օրը, ժամը 21։30-ին «Կամի» ակումբում իր ելույթով մեզ կուրախացնի Գոռ Սուրջյանը, որը հաստատ գովազդի կարիք չունի))) Տոմսերի արժեքը 5000 դրամ է։

Ապրիլի 4-ին, ժամը 21։30-ին «Կամի» ակումբում լատինական պարեր են ՝ сIvonne Vf, Chigapo և the Untouchables.

Ապրիլի 5-ին Հայկական պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Մալթայում միջազգային փառատոնի նախօրեին համերգ կտա Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում։

Համերգը կսկսվի ժամը 19։00-ին։ Տոմսերն արժեն 2000-7000 դրամ։

Ապրիլի 6-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, ժամը 19։00-ին կկայանա ֆլեյտայի համերգ՝ նվիրված գեղեցկության ու մայրության տոնին։ Ելույթ են ունենալու Սարա Ուրենյա Կարբերան՝ Իսպանիայից, նաև Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախումբը՝ Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ։ Ծրագրում՝ Պրոկոֆև՝ «Ռոմեո և Ջուլիետ» սյուիտ թիվ 2 , Դեվիեն՝ Ֆլեյտայի կոնցերտ թիվ 7, Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 5։ Տոմսերի գինը՝ 1000-8000 դրամ։

Ապրիլի 7-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում երեկոյան ժամը 19։00-ին տոնական համերգ է կայանալու՝ նվիրված Մայրության ու գեղեցկության տոնին։ Համերգում ելույթ կունենան Սոնան, Մավր Մկտրչյանը, Եվա Եղոյանը ու այլ արտիստներ։ Տոմսերի գինը 3000-12 000 դրամ։

Ապրիլի 7-8-ը Երևանում կանցկացվի կիոկուշինկայ ոճի կարատեի Եվրոպայի առաջնություն։ Մրցումները, որտեղ ներկայացված են լինելու Եվրոպայի ավելի քան 20 երկրներ, անցկացվելու են «Միկա» մարզադահլիճում։

Be the first to comment on "Երևանյան ազդ. ո՞ւր գնալ ու ի՞նչ դիտել այս շաբաթ"

Leave a comment

Your email address will not be published.


*