Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Երեկ երեկոյան Սիրիայի տարբեր շրջաններում կառավարական բանակի ռազմաբազաները հրթիռակոծման են ենթարկվել:

Մարդու իրավունքների հարցով սիրիական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ հրթիռակոծման են ենթարկվել 47-րդ ջոկատը, որը տեղակայված է Համա քաղաքից դեպի արևմուտք, ինչպես նաև Հալեպի օդանավակայանից ոչ հեռու գտնվող ռազմաբազան:

Սիրիական պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրթիռային հարվածները կարող էին հասցնել իսրայելցիները:

Հրթիռակոծման հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:

Be the first to comment on "Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ"

Leave a comment

Your email address will not be published.


*