Ամերիկահայ խոշոր գործարար, բարերար Գարո Արմենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ամերիկահայ խոշոր գործարար, բարերար Գարո Արմենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին
Ամերիկահայ խոշոր գործարար և բարերար Գարո Արմենը (Նյու Յորք) շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Գ․Արմենը Հայաստանի Հանրապետությունում բարեգործական ծրագրերից մեկի՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հիմնադիրն է:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Սա սովորական ընտրություն չէր: Սա ժողովրդական և ազգային հաղթանակի արդյունք էր: Առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանի Երրորդ Հանրապետություննունեցավ իրապես ժողովրդական առաջնորդ, և առաջին անգամ ստեղծվեց հնարավորություն՝ կերտելու իրապես ժողովրդավարականերկիր:

Իր նախընտրական խոսքում Փաշինյանը խոսեց սփյուռքի և ներդրումների մասին: Նրա ծրագրային այդ դրույթն անհրաժեշտ է կյանքի կոչել: Անցյալ տարիների ընթացքում եստասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ եմ բերել Հայաստան: Իրականացրել ենք ծավալուն ծրագրեր՝ նպաստել ենք երկրի ինֆրակառույցների նորոգմանը: Եվ այդամենն անելիս՝ ես երբևէ չեմ հետապնդել որևէ տնտեսական շահ, չեմ ներգրավվել որևէ գործարքում: Եղել են պահեր, երբ դժվարություն եմ ունեցել համոզելու պոտենցյալնվիրատուներին՝ մեր ծրագրին մասնակցելու, որովհետև չի եղել վստահություն, չի եղել արդարություն Հայաստանում: Հիմա այդ արգելքն այլևս վերացած է: Որպես գործարարև որպես բարերար՝ վստահ եմ, որ մեր աշխատանքն այժմ առավել արդյունավետ և առավել լայնամասշտաբ է լինելու:

Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին և որպես սփյուռքի ներկայացուցիչ՝ կոչ անում իմ գործընկերներին՝ խոշոր գործարարներին, գալու Հայաստան և շենացնելու մեր բոլորիհայրենիքը: Իմ մասնակցությունն այդ գործին այսուհետ առավել ընդգրկուն և առավել խորքային է լինելու:

Կրկին շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և, իհարկե, նախևառաջ մեր ողջ ժողովրդին ու նրա աննման երիտասարդությանը՝ պատմական հաղթանակի կապակցությամբ, հայտնում անվերապահ աջակցություն և մաղթում նոր Հայաստանի կառուցման գործում լիակատար և փայլուն նվաճումներ»:

Be the first to comment on "Ամերիկահայ խոշոր գործարար, բարերար Գարո Արմենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*