«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել

«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել
«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատության մեջ է: Այս մասին «Հետքին» ասաց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել` Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով և նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Չուգասզյանի մեղադրանքն առնչվում է 2015-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործին: Այս գործով անցնում են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված գործին:

Չուգասզյանը մոտ երկու տարի ընդհատակում է եղել, ապա օրեր առաջ ընդհատակից դուրս է եկել ու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել: Անազատության մեջ գտնվելու պահից Չուգասզյանը հացադուլ էր հայատարարել և առ այսօր շարունակում էր հացադուլը:

Հ.Գ. Արարատ Միրզոյանը, որը որպես պատգամավոր երաշխավորություն էր ներկայացրել Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, քիչ առաջ նշանակվել է առաջին փոխվարչապետ:

Be the first to comment on "«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել"

Leave a comment

Your email address will not be published.


*