ՀԵՌԱՆԱԼԻՍ ՉԱՆԻԾԵՍ

ՀԵՌԱՆԱԼԻՍ ՉԱՆԻԾԵՍ
Նոր կառավարության ձեւավորման արդյունքում ոչ միայն գերատեսչությունների առաջին դեմքերն անգործ մնացին, այլեւ մի շարք աշխատակիցներ: Երեկ արդեն Ֆեյսբուքը ողողվել էր մամուլի խոսնակների գրառումներով, իրենց ղեկավարների հետ աշխատանքից ազատվել են նաեւ գյուղատնտեսության նախարարի խոսնակ Անի Սմբատյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Անուշ Դանիելյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խոսնակ Աննա Օհանյանը:

Որոշ խոսնակներ էլ չեն շտապում դիմում գրել եւ ազատվել՝ հույս ունեն աշխատել նորերի հետ, ինչպես, օրինակ, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով ժամանակին աշխատել է Դավիթ Տոնոյանի հետ։ Խոսնակներից բացի՝ դիմումներ են գրում նաեւ նախարարների խորհրդականները, տեղակալները, առաջինն ազատվեցին Պնախարարի տեղակալներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը:

Մեզ տեղեկություններ են հասել, որ աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը, թեեւ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը քաղծառայության պաշտոն է, եւ նրանք կարող են մնալ, բայց Ավագյանը տեղափոխվելու է նախագահական:

Be the first to comment on "ՀԵՌԱՆԱԼԻՍ ՉԱՆԻԾԵՍ"

Leave a comment

Your email address will not be published.


*