Հեղափոխությունը դեռ չի նշանակում, որ դա անպայման կբերի կոռուպցիայի նվազման. Հոկտանյան

Հեղափոխությունը դեռ չի նշանակում, որ դա անպայման կբերի կոռուպցիայի նվազման. Հոկտանյան
Հեղափոխությամբ իշխանության գալը դեռ չի նշանակում, որ հեղափոխությունն անպայման կբերի կոռուպցիայի մակարդակների նվազման: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ դա է ցույց տալիս մի քանի երկրների փորձը:

Հոկտանյանը նկատեց, որ ինչպես հեղափոխությունն էր ժողովրդական պահանջ, այնպես էլ կոռուպցիայի հաղթահարումն է այդպիսի պահանջ լինելու:

Նրա խոսքով, 2008 թվականից իշխանությունը ձուկը գլխից բռնելու մասին հայտարարություններ է անում, բայց 10 տարվա ընթացքում այդպես էլ մեծ ձկներին չբռնեցին. «Հուսանք, որ այս իշխանությունների դեպքում քաղաքական կամքը կհերիքի ոչ միայն օրենքներ ընդունելուն»:

Հոկտանյանը նշեց, որ օրենքների մակարդակով իրավիճակն այնքան էլ վատը չէ, սակայն այդ օրենքները շատ հաճախ չեն գործում:

Be the first to comment on "Հեղափոխությունը դեռ չի նշանակում, որ դա անպայման կբերի կոռուպցիայի նվազման. Հոկտանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*