Ադրբեջանում հայտնաբերվել են կես տարի առաջ անհետացած երեք լեռնագնացների մարմինները

Ադրբեջանում հայտնաբերվել են կես տարի առաջ անհետացած երեք լեռնագնացների մարմինները
Ադրբեջանում հայտնաբերվել են երեք լեռնագնացների մարմինները, որոնք անհետ կորել էին նախորդ տարվա դեկտեմբերին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նախնական տվյալներով հայտնաբերվել են երկու տղամարդու եւ մեկ կնոջ մարմիններ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Գուբինսկի շրջանի լեռներում անհետացել էին «Գիլավար» օդային եւ էքտրեմալ սպորտի ակումբի երեք անդամները` Ֆարիդա Ջաբրաիլզադեն, Բաբուր Հուսեյնովը եւ Նամին Բունիյատզադեն: Խումբը դուրս էր եկել դեկտեմբերի 23-ին եւ պետք է վերադառնար դեկտեմբերի 26-ին: Խմբի հետ կապը ընդհատվել էր դեկտեմբերի 24-ին:

Be the first to comment on "Ադրբեջանում հայտնաբերվել են կես տարի առաջ անհետացած երեք լեռնագնացների մարմինները"

Leave a comment

Your email address will not be published.


*