Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ակնհայտ ազդեցություն կունենան երրորդ երկրների վրա․ Մեծ Բրիտանիա

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ակնհայտ ազդեցություն կունենան երրորդ երկրների վրա․ Մեծ Բրիտանիա
Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ակնհայտ ազդեցություն կունենան երրորդ երկրների վրա եւ կդժվարացնեն ընկերությունների համար այնտեղ բիզնեսով զբաղվելու ռիսկերը գնահատելը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առեւտրի նախարար Ռոնա Ֆերհեդը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այդ պատժամիջոցներից որոշները արտատարածքային ազդեցություն կունենան։ Նա նշել է, որ Լոնդոնը աշխատում է Վաշինգթոնի հետ, որ երաշխավորի, որ առեւտրային կապերը (Իրանի հետ) դեռ կարող են գոյություն ունենալ։ Նա ընդգծել է, որ ընկերությունները միշտ պետք է գնահատեն ֆինանսական, կոմերցիոն եւ իրավաբանական ռիսկերը բիզնեսով զբաղվելու ժամանակ, բայց ԱՄՆ պատժամիջոցները բարդացնում են այդ գործընթացում։

Be the first to comment on "Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ակնհայտ ազդեցություն կունենան երրորդ երկրների վրա․ Մեծ Բրիտանիա"

Leave a comment

Your email address will not be published.


*